Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գեղարքունիքի մարզպետը հրաժարական տվեց

Գեղարքունիքի մարզպետը հրաժարական տվեց
31.05.2012 | 09:16

Այսօր առավոտյան Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը հրավիրել է իր աշխատակազմին, տեղեկացրել, որ հրաժարականի դիմում է գրել, շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու լքել մարզպետարանի շենքը: Առայժմ նրան կփոխարինի փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտյուշա Ղուկասյանը, իսկ թե ով կլինի հաջորդ մարզպետը, պարզ կլինի առաջիկայում: Շրջանառվում են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, ԱԺ 5-րդ գումարման հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի անունները: Մեր տեղեկություններով` հաջորդ «հրաժարյալը» Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանն է:


Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 6517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ